Անգլիական «Ուիլ Փաուը» և «Նովա-2010» ակումբների հանդիպման ժամանակ գրանցվել է նոր ռեկորդ: Հանդիպումն ավարտվել է «Ուիլ Փաուը» ակումբի հաղթանակով` 58:0 հաշվով:
Այդ խաղը տեղի է ունեցել անցած կիրակի` «Տորբեյի կիրակնօրյա լիգա»-ի շրջանակներում:
«Նովա-2010» ակումբը խաղին ներկայացել էր 5 հոգով, սակայն տեղի համայնքից հրավիրել էր ևս 4 հոգի` ապահովելու խաղն անցկացնելու համար անհրաժեշտ խաղացողների մինիմալ թվաքանակը:
Առաջին խաղակեսն ավարտվել է 20:0 հաշվով, իսկ երկրորդ կեսում` 50:0 հաշվի ժամանակ, «Նովա-2010» ակումբի ֆուտբոլիստներից մեկը մրցավարին խնդրել էր ավարտել հանդիպումը, սակայն վերջինս սպառնացել էր տուգանել ակումբին:








































