Կանադական մամուլը հայտնում է, որ Վիննիպեգի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել հոկեյի մանկական թիմերի նախկին մարզիչ Գրեմ Ջեյմսին` երկու մարզիկների հանդեպ թույլ տված սեռական սանձարձակության պատճառով:
Ջեյմսը մեղավոր է ճանաչվել NHL-ի ապագա աստղ Թեո Ֆլերիի և նրա բարեկամ Թոդ Հոլտի հանդեպ կատարած սեքսուալ բնույթի ոտնձգությունների համար: Հանցագործությունը տեղի է ունեցել անցած դարի 90-ական թվականներին, երբ երիտասարդները հանդես էին գալիս WHL-ում:
Մեղադրող կողմը պահանջում էր 6 տարվա ազատազրկում, իսկ դատապաշտպանը` 18 ամիս պայմանական: Ինքը` մեղադրյալը, իրեն ամբողջովին մեղավոր է ճանաչել և ներողություն խնդրել տուժողներից:






































