Անգլիական Մանչեսթեր «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է իր թիմում տեսնել «Բենֆիկա»-ի 24-ամյա կիսապաշտպան Նիկոլաս Գաիտանին: «Բենֆիկա»-ն հրաժարվեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 16 մլն ֆունտի դիմաց զիջել իր խաղացողին:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 2012 թվականի հուլիսին ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման համար վճարել 20 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Գաիտանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները, սակայն ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Յունայթեդ»:





































