Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Ծեծվելուց հետո էլ շարունակում է աշխատել

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբներին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ նախագահի նստավայրից առևանգել էր Սերժ Սարգսյանի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին, տարել իրեն պատկանող «Մետաքս» գործարան և ծեծի ենթարկել: Ծեծի մանրամասները հրապարակվեցին մամուլում, որից հետո Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: Նրա արարքը դատապարտում էին անգամ իր կուսակից ՀՀԿ-ական պատգամավորները: Խոսակցություններ էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անձամբ նրան «արջի ծառայություններ» մատուցած Երևանի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվելու: Շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ, սակայն, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, որ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվելու, իրենց կուսակցությունում նման տրամադրություններ չկան, և դրանք ընդամենը խոսակցություններ են: «Առաջին լրատվականը» փորձեց Սերժ Սարգսյանի արարողակարգի վարչությունից տեղեկանալ, թե Արամ Կանդայանը շարունակո՞ւմ է աշխատել իր նախկին պաշտոնում, թե՞ ոչ: «Բայց ի՞նչ պրոբլեմ պետք է լինի, մարդը ո՞նց աշխատում էր, շարունակում է աշխատել»,- մեր հարցին հարցով արձագանքեց արարողակարգի վարչության աշխատակցուհին: Իսկ Արամ Կանդայանին գտնելու և նրանից մանրամասներ իմանալու համար նա խորհուրդ տվեց դիմել Սերժ Սարգսյանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցուհին էլ տեղեկացրեց, որ Արամ Կանդայանը շարունակում է նախկինի պես աշխատել, այժմ բացակայում է քաղաքից, կվերադառնա միայն հունվարի 20-ին, որից հետո էլ մենք կարող ենք հարցերն ուղարկել գրավոր և նրանից ստանալ պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում