Վիկտորիա Ազարենկոն, որը ժամանել է Ֆլորիդա` մասնակցելու Մայամիի «Մասթերս» թենիսի մրցաշարին, հանդիպել է UFC մարզիկ, աշխարհի նախկին չեմպիոն Ռաշիդ Էվանսի հետ:
Ազարենկոն Ռաշիդին սովորեցրել է թենիսի հայտնի «բեքենդ» կոչվող հարվածը, այնուհետև Էվանսը թենիսիստուհուն ցույց է տվել մի քանի հարվածներ` UFC մարզաձևից:
«Նա հիանալի անձնավորություն է: Նրա հետ մարզվեցինք, այնուհետև ես Էվանսին հրավիրեցի դիտելու իմ խաղը», – ասել է Ազարենկոն:










































