Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում կայացան 6 հանդիպումներ: Վաշինգտոն «Քեփիթալս»-ը չկարողացավ առավելության հասնել Վինիփեգ «Ջեթս»-ի նկատմամբ և կորցրեց իր` Հարավարևելյան դիվիզիոնը գլխավորելու հնարավորությունը: «Մայրաքաղաքայիններ»-ը հաղթում էին 3:0 հաշվով, սակայն խաղավերջում հաշիվն արդեն 3:3 էր: Հետխաղյա բուլիտային հարվածաշարի արդյունքում Վինիպեգ «Ջեթս»-ը հաղթանակի հասավ ընդհանուր 3:4 հաշվով:
Վաշինգտոն «Քեփիթալս» – Վինիպեգ «Ջեթս»` 3:4,
Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս» – Կարոլինա «Հուրիքանս»` 5:1,
Նյու Ջերսի «Դևիլս» – Տորոնտո «Մայփլ Լիֆս»` 3:4,
Նյու Յորք «Ռեյնջերս» – Բաֆլո «Սայբրես»` 1:4,
Մոնրեալ «Կանադիանս» – Օտտավա «Սենատորս»` 5:1,
Ֆլորիդա «Փանթերս» – Էդմոնտոն «Օյլերս»` 1:2
Հոկեյի ազգայի լիգայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` երեկոյի լավագույն հանդիպում է ճանաչվել կանադական դերբին` Մոնրեալ «Կանադիանս» – Օտտավա «Սենատորս» հանդիպումը, որն ավարտվեց տանտարերի ջախջախիչ հաղթանակով` 5:1 հաշվով: Երեկոյի լավագույն խաղացողներ են ճանաչվել Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս»-ի առաջատար Ռիջ Ումբերգերը և Մոնրեալ «Կանադիանս»-ի հարձակվող Էրիկ Քոուլը: Նրանք երկուսն էլ իրենց անցկացրած հանդիպումների ժամանակ հեթ-տրիկ են ձևակերպել:








































