Իսպանական «Բարսելոնա»-ն կրկին ցանկանում է գնել «Չելսի»-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերը: Կատալոնացիների ղեկավարությունը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում թիմի պաշտպանական գծի ցուցադրած խաղից, և բրիտանական լրատվամիջոցների պնդմամբ՝ պատրաստ են բրազիլացի պաշտպանին Կատալոնիա հրավիրելու համար վճարել 35 մլն ֆունտ:
Դավիդ Լուիսը հայտարարել է, որ իրեն հետաքրքրել է «Բարսելոնա»-ի առաջարկը: Բրազիլացի պաշտպանը ոչ հաճախ է հայտնվում «արիստոկրատներ»-ի հիմնական կազմում, և դա նույնպես կարող է նպաստել ֆուտբոլիստի` իր ակումբային գրանցումը փոխելուն:
Հիշեցնենք, որ Լուիսը Լոնդոն տեղափոխվեց «Բենֆիկա»-ից` 2011 թվականի հունվարին, իսկ տրանսֆերն արժեցավ 17 մլն ֆունտ:






































