Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Սերժ Սարգսյանը թող իզուր չփորձի

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը նախօրեին հրապարակած սոցիոլոգիական հարցման իր ստացած ցուցանիշով, կարծես թե, «բացահայտեց» ներիշխանական կամ ավելի շուտ ներհհկ-ական մի բավական հետաքրքրական վիճակ:

Կազմակերպության ներկայացրած տվյալով, եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենար առաջիկա կիրակի, ապա այն կհաղթեր ԲՀԿ-ն, քանի որ այդ կուսակցությունն իր վարկանիշով ավելի առաջ է, քան ՀՀԿ-ն: Իսկ ահա, եթե առաջիկա կիրակի լիներ նախագահի ընտրություն, ապա ըստ նույն հարցման՝ այն կշահեր Սերժ Սարգսյանը, ով զգալիորեն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ԲՀԿ նախագահ Ծառուկյանն ու մյուս քաղաքական գործիչները: Այդ սոցհարցման տվյալները շատերը կդնեն կասկածի տակ, համարելով, որ կուսակցությունների և քաղաքական գործիչների վարկանիշային իրական պատկերը Հայաստանում այլ է: Բայց տվյալ պարագայում խնդիրը դա չէ, այլ այն, որ Հայաստանի իշխանության հետ եվրոպական տիրույթում աշխատող այդ կազմակերպության հարցումը, կարծես թե, հանդիսանում է Հանրապետական կուսակցությանն ուղղված յուրօրինակ մեսիջ՝ այն մասով, որ եթե չլինի Սերժ Սարգսյանը, ապա ՀՀԿ-ն կպարտվի ԲՀԿ-ին, կամ ԲՀԿ-ն կխժռի ՀՀԿ-ին: Եթե ՀՀԿ կուսակցական վարկանիշը, ըստ հարցման, ավելի ցածր է, քան ԲՀԿ-ինը, իսկ Սերժ Սարգսյանի անհատական վարկանիշը զգալի բարձր, քան Ծառուկյանինը, ապա թերևս փորձ է արվում հենց այդ մեսիջն էլ փոխանցել ՀՀԿ-ին՝ առանց Սերժ Սարգսյանի ԲՀԿ-ն կհաղթի ՀՀԿ-ին:

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է Հանրապետական կուսակցությանը ցույց տալ, որ ինքն է ՀՀԿ իշխանության երաշխիքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀԿ-ում կան այդ հանգամանքը կասկածի տակ դնողներ, և քչերն են, այսպես ասած, հավատում Սերժ Սարգսյանին: Համենայնդեպս, ՀՀԿ ցուցակի պատկերը և մեծամասնական առաջադրումների ցանկը հենց դրա մասին են, կարծես թե, հուշում՝ քրեաօլիգարխիկ միջավայրը չի վստահել Սերժ Սարգսյանին և չի հավատացել, որ կարող է խորհրդարանից դուրս մնալով մնալ իշխանության արտոնյալ շրջանակներում: Դրա համար էլ քրեաօլիգարխիան պահանջել է իր անխուսափելի և անբեկանելի տեղը համամասնական ցուցակում և մեծամասնականում, ու թերևս միայն Սաշիկ Սարգսյանն է, որ ընդառաջել է հարազատ եղբորն ու չի առաջադրվել: Ու այժմ Սերժ Սարգսյանը փորձում է եվրոպացիների անունից ասել, որ ինքն է ՀՀԿ իշխանության երաշխիքը, այլապես ԲՀԿ-ն կվերցնի իշխանությունը: Սարգսյանը, թերևս, մտածում է, որ եթե դա ասի ոչ թե ասենք իր, այլ եվրոպացիների անունից, ապա քրեաօլիգարխիան նրանց արդեն կհավատա:

Հնարավոր է նաև, որ այդօրինակ հարցմամբ, Սերժ Սարգսյանը նաև հող է պատրաստում «միայնակ ընտրարշավի» համար և փորձելու է ՀՀԿ-ին հնարավորինս դուրս մղել այդ ընտրարշավից: Դրա համար էլ ներկայացվում է մի պատկեր, որտեղ իր անհատական վարկանիշը շատ ավելի առաջ է ՀՀԿ վարկանիշից, իսկ կուսակցական վարկանիշով էլ ՀՀԿ-ն հետ է ԲՀԿ-ից: Այդ պատկերի հիմքով էլ Սերժ Սարգսյանը, թերևս, կասի իր կուսակցական ընկերներին, որ լավ կլինի իրենք իրենց ցածր վարկանիշով չխառնվեն ԲՀԿ հետ իր քարոզչական կռվին, և ինքն իր բարձր վարկանիշով կփորձի ՀՀԿ համար հաղթել այդ կռիվը: Հատկանշական է, որ թե 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը, թե 2008 թվականի նախագահի ընտրությանը, Սերժ Սարգսյանը հենց «միայնակ քարոզարշավի» մարտավարությունն էր ընտրել և փորձում էր հնարավորինս հեռու մնալ, այսպես ասած, հիմնական ՀՀԿ-ից: Իհարկե, 2008 թվականին այդ մարտավարության ձախողումը կամ անարդյունավետությունը վկայեց, որ անհնար է «նույն գետը երկու անգամ մտնել», ինչպես իմաստուն չինացիներն են ասում: Եթե չինացիներն իմանային, ապա թերևս կասեին, որ առավել ևս անիմաստ է նույն գետը երրորդ անգամ մտնելու փորձը:

Ի վերջո` Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀԿ համամասնական ցուցակի և մեծամասնական առաջադրումների պատասխանատվությունը, դրանցից հետո հրաժարական չի տվել, հասարակությունից ներողություն չի խնդրել փոփոխության և հավատի գաղափարն այդպես արժեզրկելու համար, ու այլևս բացարձակապես իմաստ չունի, թե քարոզարշավի ընթացքում ինչ դիստանցիա կպահի ՀՀԿ «օդիոզ» զանգվածից: Ավելին՝ Սերժ Սարգսյանն առավելագույնը թողնելու է վարձու քարոզչի տպավորություն, որն աշխատելու է ՀՀԿ օլիգարխների համար, որպեսզի նրանք անցնեն խորհրդարան և շարունակեն այնտեղ առաջ մղել սեփական տնտեսա-քաղաքական շահերը, իսկ որպես Սերժ Սարգսյանի քարոզչական աշխատանքի փոխհատուցում էլ նրա համար ապահովեն նախագահի պաշտոնը 2013 թվականի նախագահի ընտրությանը: Դա է այն առավելագույն տպավորությունը, որ կարող է ստացվել Սերժ Սարգսյանի քարոզչական մարտավարությունից:

Հայաստանի հասարակությունն ու նաև հասարակական-քաղաքական, ինֆորմացիոն կյանքի տեխնոլոգիաները ամենևին նախկինը չեն, որ հնարավոր լինի անցկացնել քարոզչական մանիպուլյացիաները: Ներկայումս անցնում է միայն գործը՝ թե իշխանության, թե անգամ ընդդիմության պարագայում: Իսկ գործի առումով Սերժ Սարգսյանը անցյալ չորս տարիներին աներկբայորեն վկայել է, իսկ ներկայումս նախընտրական ցուցակներով և մեծամասնական ցանկով էլ կնքել այդ վկայությունները, որ ինքը կա և մնում է քրեաօլիգարխիկ համակարգի, ոչ թե հասարակության կողքին: Սերժ Սարգսյանը բաց է թողել հակառակն ապացուցելու առարկայական շանսերը, իսկ եթե եղել են մարտավարական վկայություններ հակառակի մասին, ապա ներկայիս նախընտրական անվանական դասավորությունն ու բովանդակությունը լիովին ծածկում են այդ վկայությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում