Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը: Լոնդոնցիների շահերը ներկայացնող Կիա Ջուրաբչիանն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Կլաուդիո Անելուչիի հետ:
Ուրուգվայցի հարձակվողին ցանկանում է իր կազմ հրավիրել նաև Ֆրանսիայի առաջնության գործող առաջատար «ՊՍԺ»-ն: Փարիզյան ակումբը մոտակա ժամանակաշրջանում մտադիր է պաշտոնական առաջարկ անել «Նապոլի»-ին:
«Ես ցանկանում եմ Դիեգո Լուգանոյի հետ նույն թիմում խաղալ: Նա խոսել է ինձ հետ տեղափոխության մասին: Առայժմ վերջնականապես չեմ կողմնորոշվել»,- հայտարարել է Կավանին:









































