ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Թուրքիային, որը ցանկանում է ընդունել 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Ֆրանսիացին նշել է, որ Ստամբուլը պետք է ետ վերցնի 2020 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու իր հայտը:
«Թուրքիան Եվրոպայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնությունն ընդունելու հիանալի հնարավորություն ուներ, և ես կարծում եմ, որ նրանք կարող են անցկացնել «Եվրո-2020»-ը: Ներկայիս հայտն ավելի տպավորիչ է, քան նախորդը: Կա միայն մեկ խոչընդոտ. Ստամբուլը հավակնում է դառնալ 2020 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Անցկացնել երկու նման լայնամասշտաբ մրցույթներ անհնարին է նման երկրի համար:
Եթե Ստամբուլն իր հայտը ետ վերցնի Օլիմպիական կոմիտեից, ապա ես կաջակցեմ Թուրքիային: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ընդունի Եվրոպայի առաջնությունը»,- ընդգծել է Պլատինին:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ը կընդունի Ֆրանսիան:







































