ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ այն դեպքում, եթե մեղադրյալը հրաժարվել է համագործակցել հետաքննությունն իրականացնող մարմնի հետ վատ փաստաբանի պատճառով, մեղադրանքը կարող է չեղյալ հայտարարվել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Սակայն մեղադրյալը պետք է նախ ապացուցի, որ կհամագործակցեր հետաքննող մարմնի հետ, եթե ստանար պաշտպանության կողմի բանիմաց խորհուրդ:
Հետաքննության հետ համագործակցության շնորհիվ, որը հաճախակի կիրառվող պրակտիկա է ամերիկյան դատարաններում, մեղադրյալը կարող է ստանալ նվազագույն պատժաչափ, քան նրան սպառնում էր ի սկզբանե:









































