Բրիտանացի արքայազն Ուիլյամը Ֆոլքլենդյան կղզիներից վերադարձել է հայրենիք: Ինչպես գրում է BBC-ն, այնտեղ նա 6 ամիս ծառայում էր որպես Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի փրկարար ուղղաթիռի օդաչու:
Հիշեցնենք, որ կղզում Քեմբրիջի դքսի ներկայությունը հարուցել էր արգենտինացի շատ քաղաքական գործիչների վրդովմունքը, որոնք քաղաքական ենթատեքստ էին տեսել դրանում:
Լոնդոնը, սակայն, կղզում արքայազնի վեցամսյա ներկայությանը վերաբերվում է որպես «ամբողջությամբ պլանային» ու քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեցող:
Նշենք, որ Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ վիճում է Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության շուրջ, որը գտնվում է Ատլանտյան և խաղաղօվկիանոսյան ծովային ուղիների ռազմավարական կարևորագույն խաչմերուկում: Արգենտինայում Ֆոլքլենդյան կղզիներն անվանում են Մալվինյան կղզիներ:
Ֆոլքլենդյան կղզիների բնակչությունը կազմում է 3000 մարդ:









































