«Բոլթոն»-ի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով գտնվում է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում, դուրս է եկել կոմայից և շփվել իր հարազատների հետ:
«Երբ Ֆաբրիսը դուրս է եկել կոմայից, հարցրել է, թե ինչ հաշվով է ավարտվել «Տոտենհեմ»-ի հետ հանդիպումը: Երբ նրան ասացին, որ հանդիպումը դադարեցվել է 1:1 հաշվի ժամանակ, նա հարցրեց, թե որն է եղել դրա պատճառը: Այդ հարցին Ֆաբրիսի հայրը պատասխանել է. «Քո պատճառով», – Մուամբայի հարազատների խոսքերը մեջբերում է Mirror պարբերականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ընկել էր Անգլիայի գավաթի խաղարկության «Տոտենհեմ» – «Բոլթոն» հանդիպման ժամանակ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որից հետո պարզվել էր, որ կիսապաշտպանը ստացել է սրտամկանի ինֆարկտ:







































