Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ ակումբի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով «կապտանռնագույններ»-ի կազմում խփել է 231 գնդակ, «Գրանադա»-ի հետ հանդիպման ժամանակ կարող է կրկնել Սեսար Ռոդրիգեսի ցուցանիշը, ով համարվում է «Բարսելոնա»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: 1950-ական թվականներին Ռոդրգեսը կատալոնական ակումբի կազմում պաշտոնական հանդիպումներում դարձել է 232 գոլի հեղինակ:
Այդպիսով՝ այսօր Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ի հետ կայանալիք խաղի ժամանակ Մեսսին կարող է կրկնել Ռոդրիգեսի ցուցանիշը:
Նշենք, որ ակումբի կազմում խփած գոլերի բացարձակ ռեկորդը պատկանում է Պաուլինո Ալկանտարային, ով իր ակտիվում ունի 369 գնդակ, սակայն այդ ցուցանիշը նա գրանցել է՝ «Բարսելոնա»-ի կազմում մասնակցելով 357 պաշտոնական և ընկերական հանդիպումների:










































