Լոնդոնյան «Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Կլոպը «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ցանկում առաջատար դիրք է զբաղեցնում:
Յուրգեն Կլոպը վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, ըստ որի մասնագետը թիմը կղեկավարի մինչ 2016 թվականը: Կլոպը «Բորուսիա»-ի հետ Գերմանիայի առաջնության նախորդ տարվա չեմպիոն հռչակվեց, իսկ այս տարի անցած 28 տուրերից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հիշեցնենք, որ վերջերս «Չելսի»-ի ղեկավարությունը աշխատանքից ազատեց թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, որից հետո թիմը ժամանակավորապես գլխավորում է Ռոբերտո Դի Մատեոն:








































