Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ԵԽԽՎ-ն գրավելուց հետո թուրքերը ԼՂ հարցը կտեղափոխեն Միավորված ազգերի կազմակերպություն

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:


– Պարոն Թորոսյան, այս տարի, Թուրքիան ստանձնեց ԵԽԽՎ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը: Սա շատ կարևոր օղակ է ղարաբաղյան հարցում Հայաստանին անկյուն հրելու համար: Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը:


– Մտահոգությունը` այս հարցի հետ կապված, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը լուրջ ազդեցություն ունի միջազգային գործընթացների և իրադարձությունների վրա: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր դիրքերը ամուր են, որովհետև մենք միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով ենք առաջնորդվում: Մասնավորապես միջազգային իրավունքի 10 հիմնարար սկզբունքերից մեկով` ազգերի ինքնորոշման սկզբունքով: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը այսօր փորձում են լուծել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունները` ԵԱՀԿ-ն, որի Մինսկի խումբը ստեղծված է լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Չնայած ադրբեջանցիները` թուրքերի աջակցությամբ, բազմիցս փորձեր կատարել են ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից փոխադրել այլ հարթություն, որտեղ իրենք ավելի ճկուն և ավելի հաջող գործունեություն կարող են ծավալվել: Հիշենք, որ մասնավորապես փորձեր արեցին այն տեղափոխել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Հիմա վստահ մտահոգություն կարող եմ հայտնել, որ նրանք կփորձեն նաև ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի մեջ ներքաշել վերոնշյալ կառույցը, որի ղեկավարը արդեն թուրք է: Այսինքն` ԵԽԽՎ Նախարարների կոմիտեին: Մենք պարզապես պետք է շարունակենք մեր դիրքորոշումը պահպանել: Այն է` լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես նաև լուծել միջազգային իրավունքի հիմնարար նորմի` ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքներով:


– Այս գործընթացներում և ստեղծված իրավիճակում Մարտի 1-ի և քաղբանտարկյալների առկայությունը թուրքերի կողմից կարո՞ղ է ճնշման միջոց լինել հենց մեր նկատմամբ:


– Ես կարծում եմ` Հայաստանի ներքաղաքական խնդիրները այս առումով շահարկման առարկա չեն կարող դառնալ, քանի որ այդ առումով Ադրբեջանը 1000 անգամ ավելի վատթար վիճակում է: Եթե Հայաստանի ներքաղաքական խնդիրները շահարկվեն, ապա առաջին հերթին պետք է շահարկեն Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները, որը փաստացի խանության կարգավիճակում է հայտնվել` իր միապետի գլխավորությամբ: Ժողովրդավարության առումով մենք ինչ խնդիրներ էլ որ ունենանք, միևնույն է, Ադրբեջանից 1000 անգամ ավելի լավ վիճակում ենք:


– Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը, բավական ազդեցիկ է կառավարման շրջանակներում, աշխարհի ճանաչված պետություններում և չճանաչված միավորումներում ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է ոչ ազատ երկրների շարքում: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:


– Ես հարգում եմ արևմտյան արժեքները և արևմտյան արժեքների նկատմամբ իմ հարգանքն էլ պայմանավորված է նրանով, որ այդ արժեքների հիմքում ժողովրդավարությունն է, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Բայց միևնույն ժամանակ հակված չեմ ամբողջովին մեծ կախման մեջ դնել նրանց գնահատականը: Գիտեք ինչու, շատ հաճախ Արևմուտքի գնահատականները երկակի ստանդարտներով են ներկայացվում: Օրինակ` ես բազմիցս փաստերով ու ապացույցներով հայտարարել եմ, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են: Բայց նույն այդ Freedom House-ը, նույն այդ արևմտյան տարբեր գնահատող կառույցները, կազմակերպությունները, իրավապաշտպան հաստատությունները անընդհատ խուսափում են տալ համարժեք գնահատական Վրաստանի իշխանությունների ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում հակահայ քաղաքականությանը: Գնահատական չեն տալիս, որովհետև Արևմուտքն ի դեմս Վրաստանի քաղաքական շահեր ունի: Հետևաբար ես արևմտյան գնահատականները համարում եմ երկակի ստանդարտներով գնահատականներ: Ես միաժամանակ չեմ ասում, որ եթե ասել են, որ Լեռնային Ղարաբաղը անազատ երկրների շարքում է` դա սխալ է: Բայցևայնպես, այդ գնահատականների մեջ չափազանցություն կա:


– Այս դեպքում, ԼՂ-ն դասելով ոչ ազատ երկրների շարքում, ի՞նչ երկակի ստանդարտների մասին է խոսքը:


– Երկակի ստանդարտները գործադրում են, որպեսզի հետագայում ճնշում գործադրելու տեղ ունենան: Վաղը-մյուս օրը, եթե խնդիր ունենան հակամարտության լուծման գործընթացում Հայաստանի կամ Ղարաբաղի հետ կապված, նշեն, որ դուք այս խնդիրներն ունեք:


– Այս գնահատականները կարո՞ղ են պայմանավորված լինել նրանով, որ ԼՂ հակամարտության հարցում առաջիկայում ակտիվություն կարելի է սպասել:


– Ինչ վերաբերում է խնդրի լուծման ակտիվությանը` գիտեք, մենք արդեն 10 տարի է նույն բանն ենք ասում, որ ակտիվություն է նկատվում, այս տարի խնդիրը լուծվելու է, բայց տարիները անցնում են, և հաջորդ տարի շարունակում ենք ասել, որ այս տարի բեկումնային է լինելու: Փաստորեն, ստացվում է, որ այսօր ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է մի իրավիճակում, երբ ստատուս քվոյի կարգավիճակը առայժմ կողմերին բավարարում է, որովհետև Հայաստանը փաստացի տիրապետում է Ղարաբաղին: Իսկ Ադրբեջանը չի համարձակվում կտրուկ քայլերի գնալ, որովհետև առայժմ շահարկում է այն հարցը, որ ինքը պայքարում է Ղարաբաղը վերադարձնելու համար: Բայց եթե կտրուկ քայլերի գնաց, միջազգային իրավունքը, բնականաբար, մեր կողմն է շրջվում: Իսկ ռազմական լուծումը հեռանկարային չի համարում` մտավախություն ունենալով, որ նորից կպարտվի: Այս անգամ արդեն, բացի Ղարաբաղից, կարծում եմ, այլ կորուստներ կունենա: Հետևաբար չի ցանկանում վճռորոշ լուծումների գնալ: Իսկ միջազգային հանրությունը այս պահի դրությամբ տեսնելով կողմերի այս մոտեցումը ինքն էլ վճռական քայլերի չի գնում: Տպավորությունը, համենայնդեպս, այն է, որ ստատուս քվոն կողմերին առժամանակ առայժմ բավարարում է: Այդ իսկ պատճառով ակտիվացում այս հարցի շուրջ` որևէ փաստով, փաստարկով ես չեմ տեսնում: Բայց կանխատեսումները ամենաանշնորհակալ գործն է:


– Առաջիկայում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն է: Հայաստանում քաղբանտարկյալների հարցը մնում է բաց: Ի՞նչ եք կարծում, այս բացը որքանո՞վ կազդի Հայաստանի դիրքերի վրա առաջիկայում:


– Քաղբանտարկյալ տերմինը թեև վիճարկելի է, բայց, իհարկե, միջազգային կառույցներից կան ճնշումներ, խնդիրների հարուցում: Ամեն դեպքում հայտնի իրադարձությունների հետ կապված միշտ քննարկումներ եղել են և դրանց արդյունքում ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Արևմուտքը այդ հարցերի շուրջ երկակի ստանդարտներ է ցուցաբերում: Օրինակ` ինչո՞ւ այդ մարդկանց համարում են քաղբանտարկյալներ, իսկ Վահագն Չախալյանի բանտարկությանը, ապօրինի ազատազրկմանը համարժեք գնահատական չեն տալիս:


– Դուք ցանկանում եք ասել, որ քաղբանտարկյալների առկայությունը նաև ԵԽԽՎ-ի՞ն է ձեռնտու:


– Ես կասեի քաղաքական իրադարձությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիներ: Գիտեք ինչ, եթե եվրոպական կառույցներն առաջնորդվում են երկակի գնահատման ստանդարտներով, ինչու չէ, կարող են այս հանգամանքը ևս հօգուտ իրենց շահերի ծառայեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում