Անգլիական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել այն մասին, որ Շոտլադիայի 42-ակի չեմպիոն «Սելթիկ»-ը բանակցություններ է վարում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների հետ, որպեսզի հանդես գա Football League One-ում, որն իր նշանակությամբ երրորդն է Անգլիայում: Սակայն Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախագահ Գրեգ Քլարկը հայտարարել է, որ «Սելթիկ»-ը չի խաղա Անգլիայում:
«Մենք չենք պատրաստվում բանակցություններ վարել ոչ Անգլիական ակումբների հետ, և նրանք չեն խաղա մեր լիգաներից որևէ մեկում: Պետք է նշեմ, որ նման պայմանագիր ստորագրելն անարգանք է շոտլանդական ֆուտբոլի հանդեպ, և աջակցություն չէր ստանա ֆուտբոլային լիգաների կողմից»,- Քլարկին մեջբերել է անգլիական The Guardian պարբերականը:
Հիշեցնենք, որ «Սելթիկ»-ը Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն ապահովել է չեմպիոնի կոչումը:






































