Ավստրիական Շտայր քաղաքի ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները զինաթափել են քաղաքի մի բնակչի, որը դեռևս անհայտ պատճառներով անկանոն կրակ է բացել բնակելի շենքի պատշգամբից:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, 51-ամյա տղամարդը զինված է եղել АК-47 ինքնաձիգով:
Կարճատև բանակցություններից հետո, որոնք հաջողությամբ չեն պսակվել, ոստիկանները գրոհել են շինությունը, սակայն ընկել են տղամարդու բացած կրակի տակ:
Բարեբախտար, ոչ ոք չի տուժել: Կրակողի գնդակից մահացու վնասվածք է ստացել միայն ծառայողական շունը: Ինչպես հաղորդում է Vesti-ն, առայժմ տղամարդը չի խոստովանել, թե որտեղից է արգելված զենքն ու ինչ նպատակով է կրակել անցորդների վրա:









































