Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը խաղավերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը, և «Մալագա»-ի հետ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ Մադրիդյան ակումբի կազմում խաղի 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, իսկ 90-րդ րոպեին Սանտի Կասորլան խփեց պատասխան գնդակը:
«Ցավում եմ, որ խաղի վերջին րոպեին գնդակ բաց թողեցինք, սակայն մենք չպետք է կենտրոնանանք այդ հանդիպման վրա և պետք է մտածենք առաջիկա խաղերի մասին: Թիմի ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակում են: Մենք չկարողացանք Կասորլային խանգարել, որպեսզի նա չխփի այդ հիանալի գոլը:
Մենք մի քանի գոլային պահեր ունեինք, սակայն չօգտագործեցինք դրանք, ինչի համար էլ պատժվեցինք: Այս հանդիպումը դաս կլինի մեզ համար հետագա խաղերում ավելի լավ հանդես գալու համար»,- ասել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը:






































