Goal.com-ը հաղորդում է, որ «Վիլյառեալ»-ի իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին կարող է տեղափոխվել իր հայրենիք` «Ռոմա»:
2011 թվականի հոկտեմբերին խաչաձև կապանների վնասվածք ստացած իտալացին հույս ունի խաղադաշտ վերադառնալ ապրիլին: Ռոսսիի վնասվածքից հետո «Վիլյառեալ»-ն Իսպանիայի առաջնությունում նահանջել է մինչև 17-րդ հորիզոնական:
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոսսին ցանկություն է հայտնել խաղալ եվրագավաթների խաղարկություններում, սակայն ակումբի ներկայիս զբաղեցրած դիրքն առաջնությունում ոչ մի հույս չի ներշնչում, որ «Վիլյառեալ»-ը հաջորդ տարի հանդես կգա եվրագավաթներում: Ռոսսիի տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո:








































