Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ պատարագ է մատուցվել Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ եկեղեցում:
Դրան մասնակցել են տեղի հայերը, ինչպես նաև այլ վայրերից ժամանած մարդիկ՝ ընդհանուր առմամբ 450 մարդ: Պատարագն անցկացրել է Զաքեոս Օհանյանը:
Նշվում է, որ Վաքըֆլըից առաջ պատարագ է մատուցվել նաև Իսքենդերունի հայկական եկեղեցում:








































