Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնեց, որ իրեն ծանր կացության մեջ են դրել ակումբի ֆուտբոլիստները, որոնք անընդհատ լրատվամիջոցներով իրեն խնդրում են երկարաձգել պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ:
«Անկեղծ ասած ես իմ տեղը չեմ գտնում ֆուտբոլիստների` այդքան խնդրանքներից հետո: Մեսսին հայտարարել է, որ ես ավելի կարևոր անձ եմ «Բարսելոնա»-ում, քան ինքը, իսկ ես կասեմ, որ մարդիկ գալիս են խաղադաշտ տեսնելու ոչ թե ինձ, այլ Մեսսիի խաղը»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ լրանում է 2012 թվականի հունիսին:









































