Բրիտանական մամուլի տեղեկացմամբ ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Հերբի Հայդի առանձնատանը կազմակերպված երեկույթի ժամանակ ներկաներից մեկին դանակի մահացու հարված է հասցվել:
Երեկույթին ներկա են եղել 100 ից ավելի հյուրեր: Կատարվածի կապակցությամբ դատական գործ է հարուցվել: Հետաքննության անցկացման ժամանակ բռնցքամարտիկն իր ընտանիքի հետ ստիպված է եղել այլ վայր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Հերբի Հայդին 1999 թվականին նոկաուտի է ենթարկել ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն: