Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում «Կուբան»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց Կազանի «Ռուբին»-ին:
Կրասնոդարյան ակումբի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին` 43-րդ րոպեին գրավելով Սերգեյ Ռիժիկովի պաշտպանած դարպասը: 66-րդ րոպեին Պիզելլիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարկոս Դանիլո Ուրենյան:
Այսպիսով` Դան Պետրեսկուի սաները 35 խաղերից հետո վաստակել են 54 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը` 7-րդ տեղում գտնվող Մախաչկալայի «Անժի»-ին զիջելով 2 միավորով: Նշենք, որ «Անժի»-ն 1 խաղ պակաս է անցկացրել:




































