Սոչի-2014-ի Օլիմպիական կոմիտեն պայմանագրեր է ստորագրել Օլիմպիադան խորհրդանշող հուշանվերներ արտադրող ընկերությունների հետ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն հուշանվերների մանրածախ առևտրով զբաղվելու արտոնագրեր են ստացել Спортмастер, Бегемот և Uvenco ընկերությունները:
Այդ ընկերությունները կլայնացնեն արտադրանքի ծավալները և իրենց պատկանող խանութների ցանցում կբացեն հատուկ բաժիններ, որտեղ կվաճառվի Օլիմպիադան խորհրդանշող ապրանքների ողջ տեսականին: Հուշանվերների նվազագույն արժեքը կկազմի 50 ռուբլի:
Արտադրանքը կիրացվի ոչ միայն Օլիմպիական խաղերի պաշտոնական ինտերնետ-խանութի, այլև մանրածախ առևտրի միջոցով: Կոմիտեն նախատեսում է հուշանվերների վաճառքից ստացվող 500 մլն ԱՄՆ դոլարից ստանալ 10% եկամուտ:










































