Նյու-Յորքում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանին գլխով հարվածող հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի քանդակը:
Ինչպես հաղորդում է իտալական մամուլը, քանդակի հեղինակն է ալժիրցի Ադել Աբդեսսեմեդը, ով հավերժացրել է 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության ամենասկանդալային դրվագը:
Հիշեցնենք, որ 2006 թվականի Մունդիալի եզրափակիչ խաղի ժամանակ Մատերացիին գլխով հարվածելու համար Զիդանը կարմիր քարտ ստացավ, իսկ Ֆրանսիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում 3:5 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն:









































