Իսպանական մամուլը հայտնում է, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը հետաքրքրված են «Վալենսիա»-ի պաշտպան Խորդի Ալբայի ծառայություններով:
Կատալոնացիները բանակցություններ են վարում «չղջիկներ»-ի ֆուտբոլիստի հետ, և համաձայնության է եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Մարզիկը նույնպես շտապում է սկսել իր ելույթները «կապտանռնագույններ»-ի կազմում, բայց առայժմ երկու ակումբների միջև համաձայնագիր չի կնքվել: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստ է Ալբայի տրանսֆերի ձեռքբերման նպատակով վճարել անհրաժեշտ գումարը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը հետաքրքրված էր իտալական «Միլան»-ի պաշտպան Տիագո Սիլվայի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերային բարձր արժեքի պատճառով Լա Լիգայի գործող չեմպիոնը բրազիլացուն չհրավիրեց իր կազմ:








































