Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ավարտել է իր եռօրյա այցը Վաշինգտոն, որի ընթացքում վարչապետն ու նախագահ Օբաման փորձում էին վստահեցնել միջազգային հանրությանը, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շարունակում են պահել իրենց «հատուկ հարաբերությունները»:
Քեմերոնն անգամ հանդիպումների ընթացքում Օբամային համեմատել է Թեոդոր Ռուզվելտի հետ: Իսկ մեկ այլ առիթով նա գովաբանել է Օբամային` «ամբողջ աշխարհում բարոյական իշխանության կոճակը ևս մեկ անգամ սեղմելու համար»:
Daily Mail-ը գրում է, որ այսօր Սպիտան տունը հրապարակել է երկու ղեկավարների հանդիպումների լուսանկարները:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան ընթրիքի ժամանակ Օբաման Քեմերոնի կենացն է խմել՝ ասելով, որ «Դևիդի հետ իր հարաբերությունների ողջ ընթացքում հասկացել է, որ նա այնպիսի գործընկեր է, որը միշտ կողքիդ է»: Օբաման ավելացրել է, որ վստահում է Քեմերոնին, քանի որ վերջինս «ասում է այն, ինչ անում է, և անում է այն, ինչ ասում է»:



















































