Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսն իր կարծիքն է հայտնել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի մասին: Մենեզեսը կարծում է, որ «պենտակամպեոններ»-ի առաջատարներից մեկն իր մարզական կարիերան պետք է շարունակի եվրոպական գրանդ ակումբներից մեկում:
«Բրազիլիայի առաջնությունում հանդես գալը Նեյմարի համար ամենաօպտիմալ տարբերակն է, սակայն ավելի մեծ հարգանքի արժանանալու համար նա պետք է խաղա Եվրոպայում: Ֆուտբոլիստին լավ մարզավճակը պահպանելու համար երեք գործոններ են անհրաժեշտ` մարզումներ, համապատասխան սնունդ և հանգիստ»,- Մենեզեսին մեջբերում է բրազիլական մամուլը:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի ձեռքբերմանը հավակնում են Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն: