Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին գլխավորում է փետրվար ամսվա Castrol EDGE վարկանիշային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 1147 միավոր:
Հաշվի չառնելով 11 մետրանոց հարվածներից խփած գոլերը՝ Մեսսին Իսպանիայի առաջնությունում հեղինակած գնդակների թվով զբաղեցնում է առաջին տեղը՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը:
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոն բազմաթիվ քննադատություններին ի պատասխան բարելավում է իր ցուցանիշները: Բոսնիացի հարձակվողը յուրաքանչյուր 93-րդ խաղային րոպեին դառնում է գոլի հեղինակ: Անգլիական մյուս գրանդի՝ Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին գոլ է խփում յուրաքանչյուր 98-րդ րոպեին։
«Լիվերպուլ»-ի առաջատար Լուիս Սուարեսը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Ուրուգվայցին ամեն խաղում հակառակորդի դարպասին կատարած հարվածների միջին թվով (4.3) զիջում է միայն «Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին (4.7) և «Արսենալ»-ի հոլանդացի լեգեոներ Ռոբին վան Պերսիին (4.6):









































