Իսպանական հանրահայտ AS պարբերականը տեղեկացնում է, որ Նուրի Շահինը չի լքի Մադրիդի «Ռեալ»-ը: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բազմիցս հայտարարել է, որ վստահում է թուրք ֆուտբոլիստին, իսկ թիմի երկրպագուները կարծում են, որ 2012/2013թթ. մրցաշրջանը կարող է դառնալ Շահինի լավագույն մրցաշրջանն իր ներկայիս ակումբի կազմում:
«Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է մերժել առաջիկա ամռանը եվրոպական ակումբներից սպասվող բոլոր առաջարկները:
Իսպանական մամուլի տեղեկացմամբ Նուրիի ծառայություններով հետաքրքրվում են Դորտմունդի և Մյունխենգլադբախի «Բորուսսիա»-ները, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ինտեր»-ը:









































