Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է շաբաթվա լավագույն սեյվերի տասնյակը։
Առաջին հորիզոնականում է Նյու-Յորք «Ռեյնջերս» թիմի դարպասապահ Հենրիկ Լունքվիստի սեյվը՝ Նյու Ջերսի «Դևիլս»-ի դեմ պայքարում:
Երկրորդ հորիզոնականում է Նյու-Յորքի մյուս ակումբի՝ «Այլենդերս»-ի ռուս դարպասապահ Եվգենի Նաբոկովի սեյվն ընդդեմ Բոսթոն «Բրյուենս»-ի:
Երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Սիմյոն Վարլամովի սեյվը, որը հոկեյիստը կատարեց Քոլորադո «Էվելենշ» – Մինեսոտա «Ուայլդ» հանդիպման ժամանակ:
Տասնյակը եզրափակում է Նյու Ջերսի «Դևիլս»-ի դարպասապահ Ջիմի Հեդբերգի մասնակցությամբ դրվագը։








































