Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրանական ընթացիկ տարվա (ավարտվում է մարտի 21-ին) առաջին 11 ամիսներին Իրանի ոչ նավթային արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 43 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Սաֆդելը:
Վերջինիս խոսքերով՝ դա 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. «Մենք պլանավորել ենք մինչև տարեվերջ (1 ամսում) ոչ նավթային արտահանման ծավալը հասցնել մինչև 45 միլիարդ դոլարի:
Ոչ նավթային արտահանման մեջ են մտնում գազի, նավթաքիմիական, արդյունաբերական, գյուղատնտեսական ու ձեռագործ արտադրանքը, գորգեր և այլն: Հաջորդ տարի Իրանը մտադիր է ոչ նավթային արտադրանքի արտահանման ցուցանիշը հասցնել մինչև 75 միլիարդ դոլարի»:









































