Ինդիան-Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը 6:3, 6:4 հաշվով հաղթանակ է տարել ֆրանսիացի թենիսիստուհի Մարիոն Բարտոլիի նկատմամբ:
Խաղից հետո Բարտոլին իր հարցազրույցում նշել է, որ վատառողջ է եղել, սակայն չի ցանկացել ընդհատել խաղը և պայքարել է մինչև վերջ:
Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպման ժամանակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, պարտվելով առաջին սեթում, կարողացավ հաղթել իր հայրենակից Մարիա Կիրիլենկոյին. խաղն ավարտվեց 3:6, 7:5, 6:2 հաշվով:
Եզրափակիչի ուղեգիր վաստակելու համար ռուս մարզուհին կպայքարի Անա Իվանովիչի հետ:.








































