Դուբայում շարունակվում է «Փյունիկ»-ի նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում թիմը ոչ ոքի խաղաց ԱՄԷ Առաջին լիգայի առաջատար «Հաթթա»-ի հետ:
Նշենք, որ փյունիկցիներն առջևում էին հաշվի մեջ` 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ էին դարձել Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Մալաքյանը, սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց:
«Փյունիկ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դուբայում իր վերջին հանդիպումը թիմըը կանցկացնի Առաջին լիգան ներկայացնող «Ալ Հալեջ» ակումբի հետ:
Տեղեկություններ կային, որ «Փյունիկ»-ի հետ ցանկանում էր խաղալ Միացյալ Էմիրությունների երիտասարդական հավաքականը, սակայն վերջնական պայմանավորվածություն ձեռք չբերվեց:







































