«Միլան»-ի տնօրեն Ումբերտո Գանդինին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի Գավաթի 2011/12թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները:
«Հեշտ կլինի իրականացնել արտագնա խաղին մեկնելու կազմակերպչական աշխատանքները, քանի որ մենք վերջերս ենք եղել Բարսելոնայում: Խմբային փուլի հանդիպումներն ավարտվեցին 5:4 ընդհանուր հաշվով՝ հօգուտ «Բարսելոնա»-ի, այնպես որ մեզ համառ պայքար է սպասվում: Մենք վստահ ենք մեր ուժերին:
Ցանկացած ֆուտբոլիստ երազում է մասնակցել նման խաղերի. երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ մոտիվացիայի խնդիր չեն ունենա, իսկ հանդիպման հաղթողը կիսաեզրափակիչ փուլում կհանդիպի «Բենֆիկա» – «Չելսի» մրցավեճի հաղթողի հետ»,- Գանդինիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































