Իսրայելի բարձրագույն խմբի առաջնության «Բնեյ Յեհուդա» – «Հապոել Բեր-Շևա» հանդիպման 20-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Օհատ Լևիտանը «հիանալի» փոխանցում կատարեց հակառակորդ թիմի հարձակվողներին, որոնցից Ամիր Ագայովը դարպասապահի վրայով գնդակն ուղարկեց դարպասը: Հանդիպումն ավարտվեց «Բնեյ Յեհուդա»-ի հաղթանակով` 5:1 հաշվով:







































