Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայում իր դեսպանատունը փակելու և դիվանագետներին ու աշխատակիցներին հետ կանչելու մասին: Հինգշաբթի օրն այս մասին հայտարարել է Reuter գործակալությունը` հիմնվելով BNA տեղական գործակալության վրա:
Ինչպես նշում է գործակալությունը, նախարարությունը կոչ է արել Բահրեյնի՝ Սիրիայում գտնվող քաղաքացիներին պահպանել զգուշություն և անհապաղ լքել երկրի տարածքը:
Նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը: Դեսպանատան փակման պատճառ էր հանդիսացել սիրիական իշխանությունների բռնություններն ընդդեմ ապստամբ ուժերի:
Հիշեցնենք, որ, որպես Դամասկոսի գործողությունների դեմ բողոքի նշան, Սիրիայի մայրաքաղաքում իրենց դեսպանատներն էին փակել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան։









































