Ուկրաինայի կառավարությունը հատուկ կոմիտե է ստեղծել Կենտրոնական Եվրոպայի 18-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների համար:
«Համաժողովը նախատեսված է նվիրել եվրոպական ինտեգրացման թեմատիկային` հաշվի առնելով ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ավարտը, որը ներառում է ազատ առևտրի գոտու ստեղծումն ու դրա վճռորոշ ազդեցությունը շրջանի հաջող վերափոխման վրա»,- այսօր հաղորդել են Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունից:
Ենթադրվում է, որ միջոցառումը պետք է տեղի ունենա մայիսի 11-12-ը Յալթայում: Դրան կմասնակցի ավելի քան 20 եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա:
Հաղորդագրությունում նշված է, որ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հատուկ հրավերներ է ուղարկել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյին:









































