Իսպանական մամուլի տեղեկացմամբ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Կակայի հասցեին:
«Կական ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Նա երբեք նման կերպ չէր խաղացել: Ֆուտբոլիստը հիանալի աշխատանք կատարեց թիմի համար: Բնական է, որ երկրորդ խաղակեսի վերջնամասում նա հոգնել էր: Մեր լավագույն գոլային պահերն առաջին խաղակեսում ստեղծվեցին Կակայի ջանքերով»,-հայտարարել է Մոուրինյոն:
Խաղից հետո իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի պաշտպան Մարսելոն՝ նշելով, որ ուրախանում է իր թիմակիցների հաջողություններով: Պաշտպանը հայտարարել է նաև, որ «Ռեալ»-ի համար նշանակություն չունի, թե վիճակահանության արդյունքում թիմը որ թիմի հետ կհանդիպի քառորդ եզրափակիչում:








































