Մարտի 14-ին’ ժամը 03.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 և 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ’ 40 կգ ընդհանուր կշռով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































