ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) այսօր տվյալներ է հրապարակել Իրանում նավթի արդյունահանման ծավալի վերաբերյալ: Ըստ դրանց՝ փետրվարին Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը նվազել է մինչև 3.38 միլիոն բարել, ինչը 2002 թվականի վերջից սկսած հանդիսանում է ամենացածր ցուցանիշն այդ երկրում:
2011 թվականի վերջին IEA-ն կանխատեսել էր, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում նավթի օրական արդյունահանումը մինչև 2016 թվականն անկում կապրի 890,000 բարելով և կկազմի օրական 3 միլիոն բարելից քիչ ավելի: Սակայն Իրանում նավթի արդյունահանման տեմպերն ընկան ավելի արագ, քան դա կանխատեսել էր IEA-ն:
Ներկայումս IEA-ն կանխատեսում է, որ հուլիսից, երբ ամբողջովին ուժի մեջ կմտնի հունվարի 23-ին ԵՄ-ի կողմից իրանական նավթի ներկրման վրա դրված բեռնագելքը, իրանական նավթի արտահանումը կնվազի 800,000 բարելով և կկազմի օրական մինչև 1 միլիոն բարել նավթ:
Փորձագետները չեն բացառում, որ այդ պարագայում Իրանը ստիպված կլինի դադարեցնել մի շարք նավթահորերից նավթի արդյունահանումը: Դրանով իսկ նավթի արդյունահանումն Իրանում կարող է ընկնել մինչև 1980-1988 թվակաաններին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմի վերջին ժամանակների մակարդակը:









































