«Հրապարակը» մոտ մեկ ամիս առաջ գրել էր, որ անկուսակցական նախարարներն անդամագրվելու են Հանրապետականին:
«Երեկ հաստատվել է նրանց մուտքը ՀՀԿ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Թադևոսյանն արդեն ՀՀԿ-ականներ են: Մեր տեղեկություններով` հատկապես Թովմասյանն ու Գաբրիելյանը գոհ չեն կուսակցականացումից:
Մեզ հասած լուրերով` այդ պաշտոններին նշանակվելիս նախարարների առջև կուսակցություն մտնելու պայման չի դրվել»:










































