Աշխարհահռչակ William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետների կանխատեսումներով Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում 3:0 հաշվով պարտության կմատնի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ին:
«Արքայական ակումբ»-ի` վերոգրյալ հաշվով հաղթանակը գնահատվում է 6,5 գործակցով: Մոսկովյան «ԲԿՄԱ»-ի` 0:1 հաշվով հաղթանակը գնահատվում է 41,0 գործակցով, իսկ ոչ-ոքին (1:1)` 19,0 գործակից: Մասնագետները չեն կասկածում մադրիդյան թիմի հաջորդ փուլ անցնելու հարցում` այն գնահատելով 1,03 գործակցով:
Այն, որ այդ խաղում Ռոնալդուն կդառնա գոլի հեղինակ, գնահատվում է 2,2 գործակցով:








































