Դուայթ Հոուարդի` այլ թիմ հավանական տեղափոխության մասին տարածված տեղեկություններն Օրլանդոյի «Մեջիք»-ի հարձակվողին ստիպեցին հարցազրույց տալ Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքին․
«Ես կկրկնեմ այն նույն խոսքերը, որը մեկ շաբաթ է, ինչ ասում եմ իմ խաղընկերներին: Ես չեմ ցանկանում տեղափոխվել մեկ այլ ակումբ: Մենք այժմ գտնվում ենք Արևելյան Կոնֆերենսիայի երրորդ հորիզոնականում և այս տարի հաղթելու հիանալի շանսեր ունենք: Ես հեռանալու ցանկություն ունեի տարվա սկզբին, սակայն թիմի ղեկավարությունը չցանկացավ ինձ փոխարինել, իսկ այժմ ես թիմի հետ եմ և ամեն ինչ պետք է անեմ չեմպիոնական տիտղոսին հասնելու համար,- ասել է Հոուարդը:
Մրցաշրջանի սկզբից ի վեր Հոուարդը, չցանկանալով խաղալ «Մեջիք»-ի կազմում, հակառակորդների դեմ պայքարում ցույց չէր տալիս իր լավագույն որակները, սակայն այժմ նա կարծես որոշել է լուրջ տրամադրվել ամեն խաղին, որից հետո Օրլանդոյի թիմը կարողանում է հաղթել կարևոր մրցակիցներին:







































