Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն իսպանական մամուլին տված իր հարցազրույցում նշել է, որ «արքայական ակումբ» տեղափոխվելուց հետո բարելավել է իր խաղային որակները:
«Լավագույն թիմերի դեմ պայքարելով` մշտապես կատարելագործվում ես: Ուզում եմ գոհունակություն հայտնել մեր թիմի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ինձ համար նա յուրահատուկ մասնագետ է, ումից ես միշտ նոր խաղային գիտելիքներ եմ սովորում: Ես կցանկանայի շարունակել խաղալ «Ռեալի» կազմում»,- հայտարարել է հանրահայտ պորտուգալացի ֆուտբոլիստը:
Քրիշտիանուն նաև ասել է, որ Ժոզե Մոուրինյոն կշարունակի իր աշխատանքը «Ռեալ»-ում:








































