Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը Թուրքիայից Սուլթան Քոսենն է, ով 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում նշում էր Գինեսի ռեկորդների գրքի թողարկումը:
Սուլթան Քոսենը, CBS News-ի հաղորդմամբ, այդ ժամանակ ուներ 2.4 մետր հասակ, և ռեկորդ էր սահմանել ամենամեծ ձեռքերն ու ոտքերն ունենալու համար ևս:
Այժմ նրա հասակը հասնում է 2.5 մետրի, բայց ԱՄՆ բժիշկները հայտարարել են, որ իրենց կողմից առաջարկված բուժման շնորհիվ Քոսենն այլևս չի ավելացնի իր հասակը:



























































