Corriere Dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ արգենտինացի կենտրոնական պաշտպան Գաբրիել Հայնցեն նոր պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի՝ «Ռոմա»-ի հետ։
Ըստ նոր համաձայնագրի՝ Հայնցեն ևս մեկ մրցաշրջան կմնա Հռոմում: Ֆուտբոլիստի աշխատավարձը կմնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ Հայնցեն հանդես է եկել մի շարք եվրոպական ակումբներում` «ՊՍԺ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Օլիմպիկ Մ.»: «Գայլեր»-ի կազմում Գաբրիելն անցկացրել է 25 հանդիպում։
Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Ջենոա»-ի հետ խաղը մայրաքաղաքային ակումբի կազմում 33-ամյա պաշտպանի համար կլինի 25-րդը։









































