Մարտի 12-ին, ժամը 23:00-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր մարտի 9-ի երեկոյան «Ղազախ- Սագուրամո» 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «ՀայՌուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից:









































