Ամերիկացի սենատորների մի խումբ դիմել է Պենտագոնին` առաջարկելով խզել Ռուսաստանի հետ պայմանագիրը, որով նախատեսվում է գնել ռուսական ինքնաթիռներ Աֆղանստանի համար: Պատճառը ՌԴ-ի կողմից Սիրիային մշտապես ռազմական օգնություն մատակարարելն է: Այս մասին հայտարարել է Associated Press գործակալությունը:
Դիմումատուները իրենց դժգոհությունն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները գալիս են մի «կազմակերպությունից, որը, ըստ էության, առնչություն ունի Սիրիայում կատարվող չարագործությունների հետ»` դրա տակ նկատի ունենալով «Ռոսօբորոնէքսպորտի» հետ գործող ներկայիս պայմանագիրը Բաշար Ասադի կառավարությանը զենք տրամադրելու մասին:
Սենատորների խոսքով` ամերիկացի հարկատուները, որոնք հաշվին են գնվում ինքնաթիռները, «չպետք է դրվեն մի վիճակի մեջ, որով անուղղակիորեն ֆինանսավորում են սիրիացի քաղաքացիների զանգվածային սպանությունները»:
Նախաձեռնության հեղինակը, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հանրապետական սենատոր Ջոն Քորտնին է Տեխասից և դեմոկրատ Ռիչարդ Դերբին Իլինոյս նահանգից: Նամակի տակ ստորագրել է 17 ամերիկացի սենատոր:










































